Ռուիսիի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ մահացել է, չորսը ստացել մարմնական վնասվածքներ
Ռուիսիի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ մահացել է, չորսը ստացել մարմնական վնասվածքներ

Կենտրոնական ավտոճանապարհին՝ Ռուիսի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Բեռնատարը բախվել է Գորի-Ագարա-Խաշուր մարդատար միկրոավտոբուսին, որից հետո բեռնատարը բախվել է մայրուղով շարժվող մեկ այլ բեռնատարի։

Վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, չորսը՝ վիրավորվել։

Տուժածները շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց։

Տեղում մոբիլիզացված է պարեկային ոստիկանությունը։