«Ռթվելի 2020»-ի շրջանակներում Կախեթիում վերամշակվել է ավելի քան 48 հազար տոննա խաղող
Գինու ազգային գործակալության փոխանցմամբ, սեպտեմբերի 15-ի տվյալներով, «Ռթվելի 2020»-ի (խաղողահավաք) շրջանակներում, Կախեթիի շրջանում վերամշակվել է ավելի քան 48 հազար տոննա խաղող:
Գործակալության տեղեկությամբ, խաղողի վերամշակման օրական ցուցանիշը կազմում է 8-9 տոննա, որը նշանակում է, որ Կախեթիում խաղողահավաքը գագաթնակետային փուլում է: «Ռթվելի 2020»-ի շրջանակներում, Կախեթիում խաղողի կանխատեսումային քանակը 300 հազար տոննայի շրջանակներում է:
Ընթացիկ տարում, համավարակի հետևանքով տուժած խաղողագործության և գինեգործության բնագավառին աջակցելու համար, Վրաստանի կառավարության որոշմամբ, «ռքածիթելա» և «կախուրի մծվանե» սորտերը կսուբսիդավորվեն:
Ինչպես մեկնաբանում են գործակալությունում, սուբսիդիա կստանա գինու ընկերությունը, որը կգնի և կվերամշակի Կախեթիի շրջանի առվազն 1000 տոննա «ռքածիթելա» և «կախուրի մծվանե» սորտերի խաղող: