«Ռթվելի 2020»-ի շրջանակներում Կախեթիում վերամշակվել է 170 հազար տոննա խաղող
Գինու ազգային գործակալության սեպտեմբերի 25-ի տվյալներով, Կախեթիի շրջանում վերամշակվել է 170 հազար տոննա խաղող: Մոտ 18 հազար խաղողագործ ձեռնարկություններին հանձնել է խաղող, որից ստացած ընդհանուր եկամուտը կազմում է 172 միլիոն լարի:
Գործակալության փոխանցմամբ, Կախեթիում վերամշակված 170 հազար տոննա խաղողից 123 հազար տոննան ռքածիթելա է, 39 հազար տոննան՝ սափերավի, 2,8 հազար տոննան կախուրի մծվանե և այլ սորտի խաղող:
Խաղողի վերամշակման մեկօրյա ցուցանիշը կրկին կազմում է 13 հազար տոննա, որը նշանակում է, որ Կախեթիում խաղողահավաքը հասել է իր գագաթնակետին:
«Ընթացիկ տարում, համավարակի հետևանքով տուժած խաղողագործության և գինեգործության բնագավառին աջակցելու համար, Վրաստանի կառավարության որոշմամբ, «ռքածիթելա» և «կախուրի մծվանե» սորտերը կսուբսիդավորվեն: Սուբսիդիա կստանա գինու ընկերությունը, որը կգնի և կվերամշակի Կախեթիի շրջանի առվազն 1000 տոննա «ռքածիթելա» և «կախուրի մծվանե» սորտերի խաղող»,- հայտարարում են գործակալությունում: