Ռթվելի 2019-ի (Խաղողահավաք) համակարգող շտաբը Թելավիում սկսել է աշխատանքը,- այս մասին հայտարարել է Գինու ազգային գործակալության նախագահ Լևան Մեխուզլան:
Մեխուզլան այսօր մամլո ասուլիսին զրուցել է 2019 թվականի խաղողահավաքի նախապատրաստության և ակնկալիքների մասին:
Նրա խոսքով, Գինու ազգային գործակալության աշխատակիցների մի մասն արդեն գտնվում է Թելավիի մունիցիպալիտետում և մասնակցում խաղողահավաքի գործընթացի կազմակերպված ծրագրմանը:
Դրա հետ մեկտեղ, խաղողագործության և գինեգործության բնագավառում խաղողահավքի ընթացքում սպասում են որոշ բարդությունների, քանի որ այս շուկայում Մեխուզլայի հայտարարությամբ, վերջին ժամանակաշրջանում ստեղծվել են բազմաթիվ բացասական սպասումներ, որը վերջին հաշվով հնարավոր է բացասաբար ազդի մասնավոր սեկտորի վրա:
«2019 թվականի ամռան քաղաքական իրադարձություններից հետո, վրացական գինու ամենախոշոր արտահանման շուկայում Ռուսաստան արտահանման կրճատումը և Ռուսաստանի կողմից վրացական գինու ներմուծման վրա հնարավոր պատժամիջոց սահմանելը առաջացրեց ակնկալիք, որ ընթացիկ տարվա խաղողահավաքի գործընթացում գինի արտադրողների կողմից խաղողի գնման պահանջարկը կնվազի»,- նշել է Մեխուզլան:
Գինու ազգային գործակալության տեղեկությամբ, Վրաստանի Ռուսաստան մայիսին արտահանվել է 4 522 250 շիշ գինի, հունիսին՝ 4 209 866, իսկ հուլիսին արտահանումը նվազեց և կազմեց 3 550 264 շիշ, որը 27 տոկոսով պակաս է նախորդ տարվա հուլիսի արտահանման ցուցանիշից:
Խաղողահավաք 2019-ի համակարգող շտաբը Թելավիում տեղակայվել է «Գինու հյուրանոց Թելավի» հյուրանոցում և պետական գերատեսչությունների, ձեռնարկատերերի և խաղողագործների միջև ակտիվ հաղորդակցության նպատակով աշխատելու էշուրջօրյա ռեժիմում: