Ռուսթավիի ավտոշուկայում «Տոյոտա» մակնիշի հիբրիդային ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել
Ռուսթավիի ավտոշուկայի տարածքում «Տոյոտա» մակնիշի հիբրիդային ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Հրդեհի առաջացման ժամանակ ավտոմեքենան փակ է եղել:
Տեղում մոբիլիզացված էր հրշեջ-փրկարարական ծառայության անձնակազմը:
Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: Ականատեսների վարկածով, հրդեհի պատճառը անսարք էլեկտրահամակարգն է եղել: