Եղանակային բարդ պայմանների պատճառով սահմանափակումներ են Ռիկոթիի լեռնանցքում: Սահմանափակումները վերաբերում են կցովի և կիսակցովի տրանսպորտի երթևեկությանը: Ինչ վերաբերում է թեթև մարդատար ավտոմեքենաներին, նրանց համար երթևեկությունը այս ճանապարհահատվածում սահմանափակ չէ:
Այս րոպեներին առատ ձյուն է տեղում Ռիկոթիի լեռնանցքում: Առատ ձյանը ավելանում է նաև քամին, որն էլ ավելի բարդացրել իրավիճակը: Ողջ գիշերվա ընթացքում տեղում աշխատում էին ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները: Համապատասխան տեխնիկայով մաքրվում է ճանապարհը, լցվում է տեխնիկական աղ: