«Ռոյթերզ» - Մեծ Բրիտանիան, Իտալիան և Ֆինլանդիան ժամանակավորապես դադարեցրել են ՄԱԿ-ի գործակալության ֆինանսավորումը Պաղեստինի փախստականներին օգնելու համար
«Ռոյթերզ» - Մեծ Բրիտանիան, Իտալիան և Ֆինլանդիան ժամանակավորապես դադարեցրել են ՄԱԿ-ի գործակալության ֆինանսավորումը Պաղեստինի փախստականներին օգնելու համար

Մեծ Բրիտանիան, Իտալիան և Ֆինլանդիան ժամանակավորապես դադարեցրել են պաղեստինցի փախստականներին ՄԱԿ-ի օգնության և աշխատանքի գործակալության ֆինանսավորումը, հայտնում է «Ռոյթերս»-ը։

Երկրները կասեցրել են Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականներին ՄԱԿ-ի օգնության գործակալության ֆինանսավորումը այն բանից հետո, երբ հաղորդվել է, որ գործակալության որոշ աշխատակիցներ կապված են ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակման հետ:

«Իտալիայի կառավարությունը դադարեցրել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության ֆինանսավորումը հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա դաժան հարձակումից հետո», – ասել է Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին:

Մինչ այդ ԱՄՆ-ը, Ավստրալիան և Կանադան ժամանակավորապես դադարեցրել էին ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության ֆինանսավորումը։