«Ռոյթերզ» - Իրանը մոտ ապագայում Ռուսաստանին հարյուրավոր բալիստիկ հրթիռներ կմատակարարի
«Ռոյթերզ» - Իրանը մոտ ապագայում Ռուսաստանին հարյուրավոր բալիստիկ հրթիռներ կմատակարարի

Մոտ ժամանակներս Իրանը հարյուրավոր բալիստիկ հրթիռներ կմատակարարի Ռուսաստանին, գրում է Reuters-ը՝ հենվելով եվրոպական հետախուզության աղբյուրների վրա։

Գործակալության աղբյուրների համաձայն՝ ռուս անձնակազմն այժմ Իրանում վերապատրաստում է անցնում «Ֆաթ-360» փոքր հեռահարության բալիստիկ հրթիռային համակարգերի կիրառման համար։ Այս տեսակի սպառազինությունը արբանյակային կառավարվում է, հրթիռները կարող են հաղթահարել առավելագույնը 120 կմ հեռավորություն։

Գործակալությունը գրում է, որ նրանց Մոսկվա տեղափոխելու մասին պայմանագիրը հավանաբար ստորագրվել է անցյալ տարվա դեկտեմբերի 13-ին Թեհրանում, երբ Իրան էին այցելել Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։ Միաժամանակ պայմանագիր է ստորագրվել մեկ այլ բալիստիկ հրթիռային համակարգի՝ «Աբաբիլի» փոխանցման մասին։

Reuters-ը նշում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում այս տեղեկությունը։