«Ռոյթերզ». Չինացի պաշտոնյաները իրենց իրանցի գործընկերներին օգնություն են խնդրել Կարմիր ծովում Հութիների հարձակումները կասեցնելու համար
Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն իրանցի գործընկերներից օգնություն են խնդրել Կարմիր ծովում «հութիների» հարձակումները դադարեցնելու համար։
Այս մասին «Reuters»-ին տեղեկություն են հայտնել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները՝ անանունության պայմանով։
Ինչպես գրում է «Reuters»-ը, Պեկինում եւ Թեհրանում կայացած հանդիպումներում քննարկվել են Կարմիր ծովում հարձակումները եւ Չինաստանի ու Իրանի միջեւ առեւտուրը։
«Չինաստանը պնդում է, որ եթե իրենց շահերը որեւէ կերպ վնասվեն, ապա դա կազդի Թեհրանի եւ Չինաստանի գործարար հարաբերությունների վրա։ Չինաստանը Իրանին խնդրել է «հութիներին» զսպվածության կոչ անել»,- Reuters-ին ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։
«Reuters»-ը հանդիպման մասին հարցրել է Չինաստանի արտգործնախարար Վան Յիին։
«Չինաստանը Մերձավոր Արևելքի երկրների անկեղծ բարեկամն է և ցանկանում է նպաստել տարածաշրջանային անվտանգությանը, կայունությանը, ընդհանուր զարգացմանն ու բարգավաճմանը», – Reuters-ին ասել է Վան Յիին: