«Ռոյթերզ» - Առնվազն 25 մարդ է ձերբակալվել ոստիկանության կողմից Վիրջինիայի համալսարանում՝ ի պաշտպանություն պաղեստինցիների ցույցի ցրման ժամանակ
Վիրջինիայի համալսարանում պաղեստինամետ ուսանողական ցույցը ցրվել է ոստիկանության ուժի կիրառմամբ։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։ Ըստ հրապարակման՝ բերման է ենթարկվել առնվազն 25 ակտիվիստ։
Բողոքի ակցիայի մասնակիցները վրաններ էին խփել համալսարանի տարածքում։ Ցուցարարները պահանջել են դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում։
Համալսարանի ղեկավարության խոսքով՝ իրենք բազմիցս կոչ են արել ուսանողներին դադարեցնել բողոքի ակցիան, սակայն ակտիվիստները չեն կատարել այս պահանջը։ Հասնելով վայր՝ ոստիկանները պղպեղի սփրեյով և արցունքաբեր գազով ցրեցին հավաքվածներին։