Ռոյթերս . Զբոսաշրջային սեզոնի ֆոնին հունական կղզիներում ջրի սակավություն է
Հունական կղզիները տառապում են խմելու ջրի պակասից, գրում է Ռոյթերսը։
Նաքսոս կղզու ջրամբարները գրեթե ամբողջությամբ չորացել են սաստիկ շոգի պատճառով, որը վտանգ է ներկայացնում կղզու բնակիչների համար։
Կարպատոս կղզում տեղական իշխանությունները բնակիչներին արգելել են ջուր օգտագործել լողավազանները լցնելու համար, մինչդեռ մի քանի կղզիներ փորձում են զտել ծովի ջուրը՝ ջրի պակասի դեմ պայքարելու համար:
Ինչպես հաղորդում է Ռոյթեսրսը, իրավիճակը բարդանում է նրանով, որ երկրում զբոսաշրջային սեզոն է, որը եկամտի կարևոր աղբյուր է տեղաբնակների համար։