Ռոյթերս. Ուկրաինային ռազմական օգնության ժամանակավոր դադարեցման հրամանը տրվել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի գրասենյակից, իսկ Սպիտակ տունը դրա մասին տեղյակ չի եղել
Ուկրաինային ռազմական օգնության ժամանակավոր դադարեցման հրամանը տրվել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի գրասենյակից, և Սպիտակ տանը դրա մասին տեղյակ չեն եղել։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»։
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, հունվարի 30-ին Օվալային սրահում կայացել է հանդիպում Ուկրաինայի հարցով, որին մասնակցել են Փիթ Հեգսեթը և ազգային անվտանգության հարցերով այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Աղբյուրի համաձայն՝ այդ հանդիպման ժամանակ հնչել է օգնությունը դադարեցնելու առաջարկ, սակայն նախագահը նման հրաման չի տվել։ Պենտագոնից տրվել է հրահանգ, որը երեք բեռնափոխադրող ավիաընկերության պարտավորեցնում էր դադարեցնել Ուկրաինայի համար նախատեսված հրետանային արկերով և այլ զինամթերքով բեռնված 11 չվերթ։
Արդյունքում, փետրվարի 2-ին Վաշինգտոնում Ուկրաինայից և Լեհաստանից ստացվել են հեռախոսազանգեր՝ հարցերով, թե ով է տվել չվերթները դադարեցնելու հրամանը, որը շուտով՝ փետրվարի 5-ին վերականգնվել է։ Ինչպես գրում են լրատվամիջոցները, պարզվել է, որ ոչ Դոնալդ Թրամփը, ոչ էլ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ տեղյակ չեն եղել Հեգսեթի կողմից տրված հրահանգի մասին։ «Տրանսքոմ»-ում հայտնել են, որ հրամանը ստացվել է պաշտպանության նախարարի գրասենյակից, իսկ չվերթների չեղարկումը արժեցել է 2.2 միլիոն դոլար։