«Ռոյթերս»- ուկրաինական պատվիրակությունը հայտնում է, որ Դմիտրի Կուլեբան և նրա չինացի գործընկերը խորը և կոնկրետ զրույց են ունեցել
«Ռոյթերս»- ուկրաինական պատվիրակությունը հայտնում է, որ Դմիտրի Կուլեբան և նրա չինացի գործընկերը խորը և կոնկրետ զրույց են ունեցել

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Գուանչժոու քաղաքում հանդիպում է ունեցել չինացի գործընկեր Վան Յիի հետ։

Ինչպես Reuters-ին հայտնել է ուկրաինական պատվիրակության աղբյուրը, բանակցությունները տեւել են ավելի քան երեք ժամ։

«Շատ խորը և կոնկրետ խոսակցություններ են եղել», – ասել է Reuters-ի աղբյուրը՝ նշելով, որ բանակցությունները նախատեսվածից երկար են տևել։

Դմիտրո Կուլեբան Չինաստան է ժամանել հուլիսի 23-ին։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ բանակցությունների հիմնական թեման ռուսական ագրեսիան վերջ տալու ուղիների որոնումն է, ինչպես նաև կայուն և արդար խաղաղության հասնելու հարցում Չինաստանի հնարավոր դերի քննարկումը։

Կուլեբայի խոսքով՝ սա Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին  այցն է 2012 թվականից հետո։

Դմիտրի Կուլեբայի այցը Չինաստան կտեւի մինչեւ հուլիսի 25-ը։