«Ռոյթերս» - Տոկիոյի օդանավակայանում ինքնաթիռների բախման պատճառը կարող է լինել ծառայողական անտարբերությունը
Տոկիոյի օդանավակայանում ինքնաթիռների բախման պատճառը կարող էր լինել ծառայողական անտարբերությունը։ Այս մասին տեղեկություն է տարածում «Ռոյթերս» գործակալությունը։
Միջադեպի հետաքննությունը շարունակվում է։ Ոստիկանությունը շարունակում է օդանավակայանի աշխատակիցների և ականատեսների հարցաքննությունը։ Հետաքննության վարկածներից մեկը նույնպես մարդկային սխալն է, որը հանգեցրել է զոհերի։
Հիշեցնենք, որ Տոկիոյի օդանավակայանում մարդատար ինքնաթիռը բախվել էր առափնյա պահպանության ինքնաթիռին։ Այդ ժամանակ մարդատար ինքնաթիռում եղել է ավելի քան 300 մարդ։ Փրկարարներին հաջողվել է նրանց անվնաս դուրս բերել ինքնաթիռից։ Առափնյա պահպանության ինքնաթիռի անձնակազմի վեց անդամներից հինգը զոհվել են։