Ռոյթերս. Թուրքիայում ընդդիմությունը քաղաքացիներին կոչ է անում բոյկոտել իշխանամետ ընկերությունները
Թուրքիայի ընդդիմությունը կոչ է անում քաղաքացիներին բոյկոտ հայտարարել իշխանամետ ընկերություններին։
Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»-ը։
Թուրքիայի ընդդիմությունը իր կողմնակիցներին կոչ է արել բոյկոտել կառավարության հետ կապված հոլդինգային ընկերությունները, սուրճի վաճառքի ցանցերը և հեռուստաալիքները։
Ընդդիմադիր ակտիվիստները այդ պահանջով ցույց են անցկացրել Ստամբուլում՝ սուրճի խանութներից մեկի մոտ։
«Թուրք ժողովուրդը պետք է հեռու մնա Էրդողանին և նրա համախոհներին պատկանող հաստատություններից։ Մի ֆինանսավորեք Էրդողանի կառավարությունը», – հայտարարել են ակցիայի կազմակերպիչները։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բոյկոտը անվանել է անպատասխանատու քայլ։
Հիշեցնենք, որ Թուրքիայում բողոքի ակցիաները սկսվել են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո։