«Ռոյթերս» - Թուրքիայի և Հունաստանի առաջնորդները Անկարայում կայացած հանդիպման ժամանակ ցանկություն են հայտնել լուծել ծովային սահմանների վերաբերյալ երկարատև վեճը միջազգային իրավունքի շրջանակներում
«Ռոյթերս» - Թուրքիայի և Հունաստանի առաջնորդները Անկարայում կայացած հանդիպման ժամանակ ցանկություն են հայտնել լուծել ծովային սահմանների վերաբերյալ երկարատև վեճը միջազգային իրավունքի շրջանակներում

Թուրքիայի և Հունաստանի առաջնորդները Անկարայում կայացած հանդիպման ժամանակ ցանկություն են հայտնել լուծել ծովային սահմանների վերաբերյալ երկարատև վեճը։ Այս մասին գրում է Reuters-ը։

Ինչպես նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նա Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ քննարկել է Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովերի հարցերը։

«Մենք կրկին հայտարարում ենք, որ հարցերը դժվար են, բայց դրանք կարող են լուծվել միջազգային իրավունքի շրջանակներում։ Միայն բարի կամք և կառուցողական երկխոսություն է անհրաժեշտ», – ասել է Էրդողանը։

Իր հերթին, Հունաստանի վարչապետը նշել է, որ սահմանային վեճը պետք է լուծի միջազգային դատարանը։

Թուրքիան և Հունաստանը տասնամյակներ շարունակ տարաձայնություններ են ունեցել Էգեյան ծովում սահմանների և իրավունքների վերաբերյալ։