«Ռոյթերս» - Ռուսաստանը զգուշացնում է Արևմուտքին, եթե դուք գողանաք մեր ակտիվները, մենք շատ խիստ կլինենք
«Ռուսաստանը զգուշացնում է Արևմուտքին, եթե դուք գողանաք մեր ակտիվները, մենք շատ խիստ կլինենք»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։
Երկուշաբթի օրը Եվրամիությունն օրենք է ընդունել, ըստ որի՝ Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներն օգտագործվելու են Ուկրաինայի վերակառուցման ֆինանսավորման համար։
«Սա գողություն է, սա ձեզ չպատկանող բանի յուրացում է», – ասում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը։