Ռոյթերս - Ռուսաստանը տեղեկացրել է Ղազախստանին և Գերմանիային, որ մայիսից կդադարեցնի ղազախական նավթի տարանցումը դեպի Գերմանիա «Դրուժբա» խողովակաշարի հյուսիսային ճյուղով
Ռոյթերս - Ռուսաստանը տեղեկացրել է Ղազախստանին և Գերմանիային, որ մայիսից կդադարեցնի ղազախական նավթի տարանցումը դեպի Գերմանիա «Դրուժբա» խողովակաշարի հյուսիսային ճյուղով

Ռուսաստանը Ղազախստանին և Գերմանիային տեղեկացրել է, որ մայիսից կդադարեցնի ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Դրուժբա» խողովակաշարի հյուսիսային ճյուղով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։

Անանուն աղբյուրների համաձայն, Ռուսաստանը Ղազախստանին և Գերմանիային ծանուցում է ուղարկել «նավթի արտահանման ճշգրտման» վերաբերյալ, որի համաձայն՝ մայիսի 1-ից կդադարեցվի ղազախական նավթի մատակարարումը Գերմանիա «Դրուժբա» խողովակաշարով։

«Ռոյթերս»-ի փոխանցմամբ, Ռուսաստանի որոշումը կարող է լրացուցիչ խնդիրներ ստեղծել Գերմանիայի համար՝ Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմի հետ կապված համաշխարհային էներգետիկ ճգնաժամի ֆոնին։

2025 թվականին Ղազախստանից Գերմանիա օրական արտահանվել է մոտ 43,000 բարել նավթ, ինչը 44%-ով ավելի է, քան 2024 թվականին։ Մատակարարումները կատարվել են «Դրուժբա» խողովակաշարի հյուսիսային ճյուղով, որն անցնում է Բելառուսով և Լեհաստանով։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, այս երթուղով տարանցումը բազմիցս դադարեցվել է Ուկրաինայի կողմից ռուսական նավթագազային ենթակառուցվածքների վրա հարձակումների պատճառով։