«Ռոյթերս» – Ռուսամետ անջատականներն արգելափակել են «Google»-ի որոնողական համակարգը Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերում
Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերում ռուսամետ անջատողականները արգելափակել են «Google»-ի որոնողական համակարգը։ Ինչպես գրում է «Ռոյթերս» գործակալությունը, սոցցանցում հրապարակված հայտարարության մեջ այսպես կոչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը մեղադրել է «Google»-ին՝ ռուսների դեմ բռնություն հրահրելու մեջ և դրա համար մեղադրել ԱՄՆ կառավարությանը։
«Եթե «Google»-ը դադարեցնի իր հանցավոր քաղաքականությունը և վերադառնա օրենքի, բարոյականության և ողջախոհության շրջանակներ, ապա նրա աշխատանքում խոչընդոտներ չեն լինի»,- ասել է Դենիս Պուշիլինը։
«Google» ընկերությունը դեռ չի մեկնաբանել ռուսամետ անջատողականների որոշումը։