Ռոյթերս - ՆԱՏՕ-ն դադարեցնում է տարեկան գագաթնաժողովները կամ դրանք անցկացնում է ավելի հազվադեպ
ՆԱՏՕ-ն պլանավորում է դադարեցնել տարեկան գագաթնաժողովները կամ դրանք անցկացնել ավելի հազվադեպ, հաղորդում է Ռոյթերսը՝ հղում անելով աղբյուրներին։
Այս քայլը, հավանաբար, ՆԱՏՕ-ի անդամների համար միջոց կլինի խուսափելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա նախագահության ընթացքում հնարավոր լարված հանդիպումից։
ՆԱՏՕ-ի անդամները փնտրում են «ավելի քիչ դրամա և ավելի լավ լուծումներ», – հրատարակությանը հայտնել է մի աղբյուր։ Մեկ այլ աղբյուր նշել է, որ գագաթնաժողովները կարող են անցկացվել յուրաքանչյուր երկու տարին մեկ, իսկ դրանց անցկացման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Ավելի լավ է ունենալ ավելի քիչ գագաթնաժողովներ, քան վատերը։ Մենք դեռ անելիքներ ունենք, մենք գիտենք, թե ինչ անել», – ասել է մի դիվանագետ։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովների հաճախականությունը տարբեր է եղել դաշինքի 77-ամյա պատմության ընթացքում, սակայն դրա առաջնորդները հանդիպել են ամեն ամառ՝ 2021 թվականից ի վեր: Այս տարի նրանք կհանդիպեն Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում՝ հուլիսի 7-ին և 8-ին։