Ռոյթերս. «Մեծ յոթնյակի» երկրները Ռուսաստանին կոչ են անում համաձայնել հրադադարին, հակառակ դեպքում Մոսկվային սպառնում են նոր պատժամիջոցներով

17:40, 14.03.2025

«Մեծ յոթնյակի» երկրները Ռուսաստանին կոչ են անում հետևել Ուկրաինայի օրինակին և համաձայնել հրադադարին, հակառակ դեպքում «Մեծ յոթնյակը» սպառնում է Մոսկվային նոր պատժամիջոցներով։

Այս մասին հայտնում է «Ռոյթերս»-ը։

«Մեծ յոթնյակի» երկրները կոչ են արել Ռուսաստանին գործել փոխադարձության հիման վրա՝ հավասար պայմաններով համաձայնվել հրադադարին և այն լիովին իրականացնել», – նշված է «Մեծ յոթնյակի» երկրների հայտարարությունում։

Հայտարարության մեջ շեշտվում է, որ ցանկացած հրադադարի պայմանավորվածություն պետք է պահպանվի։

«Անհրաժեշտ են ուժեղ և հուսալի անվտանգության մեխանիզմներ, որպեսզի Ուկրաինան կարողանա զսպել և պաշտպանվել ցանկացած նոր ագրեսիայից», – նշված է հայտարարության մեջ։

Նմանատիպ