«Ռոյթերս» - Լեհաստանում բնակչությանը յոդի դեղահաբեր են բաժանում, պատճառը Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանում ռազմական գործողություններն են
«Ռոյթերս» - Լեհաստանում բնակչությանը յոդի դեղահաբեր են բաժանում, պատճառը Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանում ռազմական գործողություններն են

Լեհաստանում յոդի հաբեր են բաժանում բնակչությանը։ Ինչպես հայտնում է Reuters-ը, դրա պատճառը Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանի շուրջ շարունակվող ռազմական գործողություններն էին։

Ըստ Լեհաստանի ՆԳՆ-ի՝ յոդի հաբերի բաժանումը «առօրյա» քայլ է՝ ուղղված բնակչության կանխարգելմանը և պաշտպանությանը։

Օգոստոսից թիրախում է հայտնվել Զապորոժիեի ատոմակայանը։ Ուկրաինան և Ռուսաստանը միմյանց մեղադրում են միջուկային օբյեկտի ուղղությամբ կրակ բացելու մեջ։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը խնդրում է Զապորոժյեի ատոմակայանը ապառազմականացված գոտի հայտարարել։