Ռոյթերս. Իսպանիայի քաղաքացիական գվարդիան Բարսելոնայում ձերբակալել է երեք կասկածյալների՝ «Հեզբոլլահ» շարժման համար դրոնների մասերի մատակարարման գործի քննության շրջանակում
Իսպանիայի քաղաքացիական գվարդիան Բարսելոնայում ձերբակալել է երեք կասկածյալների՝ «Հեզբոլլահ» շարժման համար դրոնների մասերի մատակարարման գործի քննության շրջանակում։ Տեղեկությունը փոխանցում է «Ռոյթերս» գործակալությունը։
Իսպանական իրավապահների տվյալներով՝ հայտնաբերված դրոնների տեսակները համապատասխանում են այն սարքերին, որոնք ունակ են մի քանի կիլոգրամ պայթուցիկ նյութեր տեղափոխել մեծ հեռավորությունների վրա։
Նույն գործի շրջանակում, անցած տարվա հուլիսին, իսպանական իրավապահները ձերբակալել էին ևս չորս անձի։ Քննությունը սկսվել է անցած ամառ, երբ իսպանական ոստիկանությունը բացահայտել է Իսպանիայում գրանցված այն ընկերությունները, որոնք պատկանում էին Լիբանանում ծնված քաղաքացիների և զբաղվում էին ռազմական դրոնների մասերի ու բաղադրիչների առևտրով։