«Ռոյթերս» - Հունվարի 2-ին Խարկովում ընկած հրթիռի բեկորները հյուսիսկորեական բալիստիկ հրթիռից էին
Հունվարի 2-ին Խարկովում ընկած հրթիռի բեկորները եղել են հյուսիսկորեական Hwasong-11 տիպի բալիստիկ հրթիռ։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։
Ինչպես գրում է «Reuters»-ը, այս մասին նշված է ՄԱԿ-ի պատժամիջոցների դիտորդների՝ Անվտանգության խորհրդի կոմիտեին ներկայացրած զեկույցում։ 32 էջանոց զեկույցում նշվում է, որ Հյուսիսային Կորեայի արտադրության հրթիռի բեկորների հայտնաբերումը Հյուսիսային Կորեայի դեմ զենքի մատակարարման էմբարգոյի խախտում է։
«Ռոյթերզ»-ը գրում է, որ արդեն ապրիլի սկզբին պատժամիջոցների դիտորդները գնացել են Ուկրաինա՝ ստուգելու հրթիռի բեկորները և որևէ ապացույց չեն գտել, որ Խարկովի ուղղությամբ արձակված հրթիռը արտադրվել է Ռուսաստանի կողմից։
«Ուկրաինայի իշխանությունների տրամադրած հետագծի մասին տեղեկատվությունը վկայում է այն մասին, որ հրթիռները արձակվել են Ռուսաստանի Դաշնության տարածքից»,- նշվում է Անվտանգության խորհրդի կոմիտեին ներկայացված զեկույցում։
2006 թվականից Հյուսիսային Կորեան ՄԱԿ-ի կողմից պատժամիջոցների է ենթարկվում բալիստիկ հրթիռների և միջուկային ծրագրերի համար: