Ռոյթերս.Գազաում պատերազմից ի վեր, Միացեալ Նահանգները մեծ քանակութեամբ զենք ու զինամթերք մատակարարել է Իսրաելին
Ռոյթերսի բացառիկ տեղեկություններով՝ Գազայի պատերազմի սկզբից մինչ այժմ ԱՄՆ-ն Իսրայելին մեծ քանակությամբ զենք ու զինամթերք է մատակարարել։ Այս տեղեկությունը լրատվական գործակալությանը հայտնել են ամերիկացի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ։
Լրատվական գործակալության տեղեկություններով՝ չնայած պաշտոնյաները չեն հստակեցրել առաքման ժամկետները, սակայն, ըստ վերջնական տվյալների, չնայած վերջին ամիսներին զենքի վաճառքի սահմանափակման վերաբերյալ միջազգային կոչերին, Իսրայելին ԱՄՆ ռազմական օգնությունը չի նվազել։
Ռոյթերսը գրում է, որ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել այս թեման։ Սեփական տեղեկությունների համաձայն՝ նման մեկնաբանություն չի արել նաև Ամերիկայում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունը։