«Ռոյթերս» - Ֆրանսիան եւ Հնդկաստանը պայմանավորվել են պաշտպանական տեխնիկայի համատեղ արտադրության շուրջ
Ֆրանսիան ու Հնդկաստանը պայմանավորվել են պաշտպանական տեխնիկայի համատեղ արտադրության շուրջ, հաղորդում է «Ռոյթերս»-ը։
Հնդկաստանը և Ֆրանսիան պայմանավորվել են համատեղ աշխատել Հնդկաստանի զինված ուժերի և բարեկամ երկրների համար պաշտպանական տեխնիկայի, այդ թվում՝ ուղղաթիռների և սուզանավերի համատեղ արտադրության վրա։
Ինչպես գրում է Reuters-ը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պայմանավորվել են ընդլայնել երկկողմ հարաբերությունները պաշտպանական տեխնիկայի, միջուկային էներգիայի, տիեզերական հետազոտությունների, արհեստական բանականության և գյուղատնտեսության ոլորտներում։
Դրա հետ մեկտեղ Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան պայմաններ կստեղծի տարեկան մինչև 30 հազար հնդիկ ուսանող ներգրավելու բարձրագույն կրթության համար։