Ռոյթերս. Ֆրանսայի ընտրությունների երկրորդ փուլում ծայրայեղ աջ «Ազգային միության» դժվար կլինի բացարձակ մեծամասնություն ստանալ
Ֆրանսիայում կատարված վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ ծայրահեղ աջ «Ազգային միության» համար դժվար կլինի բացարձակ մեծամասնություն ստանալ հուլիսի 7-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում։
Այս մասին գրում է Ռոյթերսը։
LCI և Le Figaro հրատարակության համար անցկացված հարցման համաձայն՝ ծայրահեղ աջերը մեծ թվով ձայներ կստանան, բայց չեն կարողանա հավաքել 289 ձայն, որն անհրաժեշտ է բացարձակ մեծամասնություն ստանալու համար։
Ռոյթերսը գրում է, որ Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն կոչ է արել ժողովրդին կատարել իրենց ընտրությունը, ով ընտրությունների առաջին փուլի արդյունքները գնահատել է որպես «աղետ»։
«Կարծում եմ, որ ավելի քան երբևէ մենք պետք է գնանք և քվեարկենք, դա իսկապես հրատապ է : Մենք չենք կարող թողնել մեր երկիրը այս մարդկանց ձեռքում, դա իսկապես հրատապ է»,- ասել է Մբապմեն։