Ռոյթերս. Էրդողանը չի բացառում Ասադի հետ հանդիպումը՝ Սիրիայի հետ հարաբերությունները վերականգնելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառում հարաբերությունները վերականգնելու նպատակով Սիրիայի նախագահ Ռոյթերսը:
Ավելի վաղ Բաշար ալ-Ասադը հայտարարել էր, որ իր կառավարությունը բաց է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար, քանի դեռ Անկարան հարգում է Սիրիայի ինքնիշխանությունը և աջակցում է ահաբեկչության դեմ պայքարին։
Ի պատասխան՝ Էրդողանն ասել է, որ Անկարան և Դամասկոսը կարող են գործել հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ։
«Ոչ մի պատճառ չկա, որ դա տեղի չունենա։ Ինչպես նախկինում ամուր կապեր էինք պահպանում, այնպես էլ Ասադի հետ ընտանիք-ընտանեկան բանակցություններ ունեցանք, իհարկե, չի կարելի ասել, որ դա չի կրկնվի ապագայում, դա կարող է լինել»,- ասել է Էրդողանը` հավելելով, որ Թուրքիան մտադիր չէ միջամտել Սիրիայի ներքին գործերին: