«Ռոյթերս» - Էկվադորում հանցավոր խմբավորումների կողմից պատանդ պահված բանտի աշխատակիցներն ազատ են արձակվել
Էկվադորում հանցավոր խմբավորումների կողմից պատանդ վերցված բանտային սպաներն ազատ են արձակվել:
Ինչպես գրում է «Reuters»-ը, պատանդներին ազատ արձակելու գործողությանը մասնակցել են Քրեակատարողական վարչության եւ ոստիկանության աշխատակիցները։
Տեղեկատվության համար՝ Էկվադորում հանցավոր խմբավորումների անդամները հունվարի 9-ից կալանավորել են բանտի ավելի քան 160 աշխատակցի։ Նրանց ազատ արձակումը ողջունել է երկրի նախագահ Դանիել Նոբոան։ Նա խոստացավ, որ հետաքննություն կանցկացվի, և բոլոր մեղավորները կպատժվեն։
Էկվադորում իրավիճակը լարվել է այն բանից հետո, երբ հանցավոր խմբավորումների անդամները ներխուժել են հեռուստատեսություն, միաժամանակ մի քանի քաղաքներում պայթյուններ են եղել, հանցագործները հարձակվել են ոստիկանների վրա։ Ըստ կառավարության՝ չարագործները փորձում են այս կերպ թույլ չտալ կառավարությանը պայքարել հանցագործների դեմ։ Միջադեպի պատճառով Էկվադորի նախագահը երկրում արտակարգ դրություն է հայտարարել։ Ոստիկանությունն ու Էկվադորի զինված ուժերը մինչ այժմ ձերբակալել են ավելի քան 1000 մարդու՝ կապված հանցավոր խմբավորումների հետ։