Ռոյթերս – Դոնալդ Թրամփը, հավանաբար, սեպտեմբերին կայցելի Պակիստան

15:16, 17.07.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, սեպտեմբերին կայցելի Պակիստան, հաղորդում է Ռոյթերսը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։

Եթե հաստատվի, դա կլինի ԱՄՆ նախագահի առաջին այցը Պակիստան 2006 թվականից ի վեր։ Ջորջ Բուշ կրտսերը Պակիստան է այցելել 2006 թվականին։

Պակիստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ ինքը որևէ տեղեկություն չունի Թրամփի սպասվող այցի մասին։

Լրատվամիջոցների աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփը կմեկնի նաև Հնդկաստան։

Նմանատիպ