Ռոյթերս.Բեյրութի վրա Իսրայելի հարձակման արդյունքում սպանվել է Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարի տեղակալ Աբբաս Նիլֆորուշանը

18:10, 28.09.2024

 

Բեյրութի վրա Իսրայելի հարձակման արդյունքում սպանվել է Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարի տեղակալ Աբբաս Նիլֆորուշանը։

Նշված տեղեկությունը տարածում է Ռոյթերս գործակալությունը՝ հենվելով իրանական լրատվամիջոցների վրա։

Տեղեկության համար՝ երեկ երեկոյան Իսրայելը հարձակվել է Հեզբոլլահի կենտրոնական շտաբի վրա։ Հարձակման արդյունքում սպանվել է «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան։ Հարձակման արդյունքում Նասրալլահից բացի վերացվել են նաև «Հեզբոլլահի» այլ անդամներ, այդ թվում՝ հարավային ճակատի հրամանատարը։

Բացի այդ, Բեյրութի վրա իսրայելական հարձակումից հետո, ըստ իսրայելական լրատվամիջոցների, Իրանի հոգևոր առաջնորդը հիշյալ տեղեկատվության տարածումից հետո տեղափոխվել է անվտանգ վայր։

Նմանատիպ