«Ռոյթերս». ԱՄՆ ռազմական ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայում, Կրեմլում հայտարարում են, որ հարցի վերաբերյալ տեղեկատվության չեն տիրապետում

18:17, 25.08.2026
ԱՄՆ ռազմական ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայում:
Flightradar24-ի տեղեկատվությամբ՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի C-17A Globemaster III տրանսպորտային ինքնաթիռն այսօր Ռուսաստան է թռչել Լատվիայի մայրաքաղաք Ռիգայից: Մինչ այդ ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռը թռիչք էր կատարել Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Էնդրյուս ավիաբազայից, այնուհետև կանգ էր առել Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, իսկ վերջում վայրէջք կատարել Մոսկվայում:
«Ռոյթերս»-ի (Reuters) փոխանցմամբ՝ այս տիպի ինքնաթիռները, որոնք օգտագործվում են մի շարք երկրների ռազմաօդային ուժերի կողմից, կարող են փոխադրել բեռներ կամ ուղևորներ, և երբեմն կիրառվում են նաև դիվանագիտական անձնակազմի տեղափոխման համար:
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ այս հարցի վերաբերյալ տեղեկատվության չի տիրապետում: Նրա խոսքով՝ առաջիկայում Մոսկվայում ամերիկացի դիվանագետների չեն սպասում:

Նմանատիպ