«Ռոյթերս» – ԱՄՆ ռազմական հետաքննիչները կարծում են, որ ԱՄՆ ուժերն են պատասխանատու Իրանում աղջիկների դպրոցի վրա հարձակման համար

12:29, 06.03.2026

ԱՄՆ ռազմական հետաքննիչները կարծում են, որ ԱՄՆ ուժերն են պատասխանատու Իրանում աղջիկների տարրական դպրոցի վրա հարձակման համար, հաղորդում է Ռոյթերսը՝ հղում անելով երկու անանուն ամերիկացի պաշտոնյաների։

Ռոյթերսի տվյալներով՝ պաշտոնյաները ընդգծել են, որ ռազմական հետաքննիչները չեն ավարտել իրենց հետաքննությունը և չեն եկել վերջնական եզրակացության։

Շաբաթ օրը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից երկրի վրա օդային հարվածների առաջին օրը, հարված է հասցվել Իրանի հարավային Մինաբ քաղաքի աղջիկների դպրոցին։ ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ալի Բահրեյնին հայտարարել է, որ հարվածի հետևանքով զոհվել է 150 աշակերտ։

Նմանատիպ