Ռոյթերս – ԱՄՆ պաշտպանության քարտուղարը Եմենի հութիների վրա հարձակման մանրամասները կիսվել է մեկ այլ խմբային չաթում, որի անդամների թվում էին նրա կինը, եղբայրը և անձնական փաստաբանը
ԱՄՆ պաշտպանության քարտուղար Փիթ Հեգսեթը Հութիների վրա հարձակման մանրամասները տարածել է Signal-ի մեկ այլ խմբային զրույցում, որին մասնակցել են նրա կինը, եղբայրը և անձնական փաստաբանը, Reuters-ին հայտնել է անանուն աղբյուրը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ երկրորդ չաթին ավելացվել է մոտ տասը մարդ։ Ինչպես նշում են լրատվամիջոցները, չաթը ստեղծվել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Հեգսեթի թեկնածության հաստատման ընթացքում վարչական հարցեր քննարկելու համար և կապված չի եղել ռազմական պլանավորման հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում քննարկվել են ավիահարվածների ժամանակացույցի մանրամասները։
Ինչպես գրում է Reuters-ը, Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները կասկածի տակ են դնում, թե արդյոք Հեգսեթը կկարողանա պահպանել իր պաշտոնը վերջին լուրերից հետո։ Այս հաղորդագրությունների լույսի ներքո Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը նշել է, որ լրատվամիջոցները մեծ ոգևորությամբ են ընդունում դժգոհ նախկին աշխատակիցների բողոքները՝ որպես իրենց հոդվածների միակ աղբյուր։
Ձեր տեղեկության համար, մարտ ամսին The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը հոդված հրապարակեց, որում պնդվում էր, որ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Վալցը սխալմամբ իրեն ավելացրել է Signal-ի չաթին, որտեղ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկում էին Եմենում հարվածները։ Դոնալդ Թրամփի վարչակազմը նշել է, որ զրույցում գաղտնի տեղեկատվություն չի եղել։