«Ռոյթերս». ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել, – այս մասին գրում է «Ռոյթերս»։
Ինչպես նշում է աղբյուրը, պատժամիջոցներ են կիրառվել այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք անօրինաբար առևտուր են իրականացրել իրանական նավթի և նավթամթերքների միջոցով։
ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ պատժամիջոցներ են սահմանվել յոթ կազմակերպության նկատմամբ, որոնք գտնվում են Արաբական Միացյալ Էմիրություններում, Թուրքիայում և Իրանում։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ այս քայլը ուղղված է իրանական նավթամթերքների վաճառքով զբաղվող չորս վաճառողների և մեկ գնորդի դեմ, որոնց գործունեությունը գնահատվում է հարյուրավոր միլիոնավոր դոլարներով։
«Նախագահն արտահայտել է իր հանձնառությունը՝ Իրանի նավթի և նավթամթերքների անօրինական արտահանումը հասցնելու զրոյի, ներառյալ Չինաստան արտահանումը՝ առավելագույն ճնշման արշավի շրջանակներում», – հայտարարել է Մարկո Ռուբիոն։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների հերթական փուլը կայանալու է մայիսի 3-ին՝ Հռոմում։