«Ռոյթերս» - ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն անհանգստացած է ԱՄՆ-ում «Կրոկուս Սիթի» ահաբեկչության նման համակարգված հարձակման հնարավորությամբ
«Ռոյթերս» - ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն անհանգստացած է ԱՄՆ-ում «Կրոկուս Սիթի» ահաբեկչության նման համակարգված հարձակման հնարավորությամբ

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) մտահոգված է ԱՄՆ-ում «Crocus City» ահաբեկչության նման համակարգված հարձակման հնարավորությամբ։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը պատրաստվում է այդ մասին խոսել Ներկայացուցիչների պալատի անդամների հետ բյուջեի հարցով լսումների ժամանակ։

«Իրավապահ մարմիններում իմ կարիերային հետ նայելով՝ դժվար է պատկերացնել մի ժամանակ, երբ մեր հանրային անվտանգությանն ու ազգային անվտանգությանն ուղղված այդքան վտանգները միևնույն ժամանակ կաճեն», – ասել է Քրիստոֆեր Ռեյը պատրաստված ելույթում։

Բացի այդ, ինչպես հաղորդում է Reuters-ը, Քրիստոֆեր Ռեյը նաև ծրագրում է օրենսդիրներին հորդորել թարմացնել ԱՄՆ-ի հսկողության ծրագիրը, որի ժամկետը լրանում է այս ամիս: Նրա խոսքով, դա անփոխարինելի գործիք է ԱՄՆ-ի հակառակորդների դեմ։ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենը ծրագիրը կենսական է համարում ԱՄՆ անվտանգության համար։