«Ռոյթերս» - Ալեքսանդր Լուկաշենկոն այս տարի երկրորդ անգամ աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
«Ռոյթերս» - Ալեքսանդր Լուկաշենկոն այս տարի երկրորդ անգամ աշխատանքային այցով մեկնել է Չինաստան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այս տարի երկրորդ անգամ աշխատանքային այցով մեկնել է Չինաստան, հայտնում է «Reuters»-ը։

Ինչպես գրում են լրատվամիջոցները, Լուկաշենկոն մեկնել է Պեկին՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցությունների։

«Բելառուսի նախագահի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի միջև բանակցություններ կանցկացվեն Պեկինում»,- հայտնել են Լուկաշենկոյի մամուլի գրասենյակից։

Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, օրակարգում են առեւտրատնտեսական, ներդրումային եւ միջազգային համագործակցության հարցեր։

Ավելի վաղ երկու առաջնորդների առաջին հանդիպումից հետո Սի Ցզինպինը հայտարարել էր, որ Չինաստան-Բելառուս բարեկամությունն անսասան է, և երկու կողմերը պետք է մշտապես ամրապնդեն քաղաքական փոխվստահությունն ու գործընկերությունը։