«Ռոյթեր» - Թուրքիայի օդուժը նոր օդային հարված են հասցրել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» 58 կառոյցների վրա
«Ռոյթեր» - Թուրքիայի օդուժը նոր օդային հարված են հասցրել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» 58 կառոյցների վրա

Թուրքիայի ռազմաօդային ուժերը նոր ավիահարված են հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» 58 թիրախներին։

Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։

Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ «վնասազերծվել են Քրդստանի աշխատավորական կուսակցության» բազմաթիվ մարտիկներ։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրաքի պաշտպանության նախարար Թաբեթ ալ Աբասը հինգշաբթի կայցելի Անկարա՝ հանդիպելու իր թուրք գործընկեր Յաշար Գյուլերին։

Հիշեցնենք, որ քրդերը ստանձնել են Անկարայում ՆԳՆ շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը։ Քուրդ մարտիկների հայտարարության մեջ, որոնց Անկարան ահաբեկիչներ է համարում, նշվում է, որ հարձակումն իրականացրել են «Անմահների բրիգադ»-ի հետ կապված մարտիկները։