«Ռոյթեր» - Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել ԱՄՆ-ի փոխնախագահի Սեուլ այցից առաջ
«Ռոյթեր» - Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել ԱՄՆ-ի փոխնախագահի Սեուլ այցից առաջ

ԱՄՆ-ի փոխնախագահի Սեուլ կատարելիք այցից առաջ Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել, գրում է Reuters-ը։ Ինչպես գրում է գործակալությունը, Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել իր արևելյան ափերի մոտ՝ ԱՄՆ-ի փոխնախագահի ժամանելուց առաջ Հարավային Կորեայի մայրաքաղաք և Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի զորքերի պլանավորված զորավարժություններին, որին մասնակցում է ամերիկյան ավիակիրը։

Reuters-ի փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ դա փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է, որն արձակվել է Փհենյան նահանգի Տեչոն շրջանից տեղական ժամանակով առավոտյան ժամը 07։00-ից առաջ և թռել է մոտ 600 կիլոմետր 60 կիլոմետր բարձրության վրա։

«Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը լուրջ սադրանք է, որը սպառնում է Կորեական թերակղզու և միջազգային հանրության խաղաղությանը և անվտանգությանը», – ասվում է Հարավային Կորեայի Գլխավոր շտաբի հայտարարության մեջ:

Հարավային Կորեայի Ազգային անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու պատասխան միջոցները և դատապարտել հրթիռի արձակումը որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի ակնհայտ խախտում և չարդարացված սադրանք։

Reuters-ի փոխանցմամբ՝ հյուսիսկորեական հրթիռի արձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի միջուկային USS Ronald Reagan ավիակիրը ժամանել է Հարավային Կորեա՝ մասնակցելու Հարավային Կորեայի ուժերի հետ համատեղ զորավարժություններին, որոնք կանցկացվեն սեպտեմբերի 26-29-ը։ Այս շաբաթ Սեուլում սպասվում է նաև ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսի այցը։