«Ռոյտերս» - Չինաստանը զգուշացնում է Ուկրաինային, որ չինական ընկերություններին այսպես կոչված պատերազմի միջազգային հովանավորների ցուցակ մտցնելով, Չինաստան-Ուկրաինա հարաբերությունները կարող են վնասվել
Չինաստանը նախազգուշացրել է Ուկրաինային, որ չինական ընկերություններին որպես «պատերազմի միջազգային հովանավորներ» անվանելը կարող է վնասել երկու երկրների երկկողմ հարաբերություններին։ Այս մասին «Ռոյտերս» լրատվական գործակալությանը հայտնել է ուկրաինական աղբյուրը։ Ըստ տեղեկությունների՝ Ուկրաինան նախազգուշացումը ստացել է անցյալ ամիս։
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը, Ուկրաինայում Չինաստանի դեսպանատունը և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը ձեռնպահ են մնում այս թեմայի վերաբերյալ մեկնաբանություններից։
Ուկրաինական այսպես կոչված Միջազգային պատերազմի հովանավորների ցանկում ընդգրկվել է 48 ընկերություն, այդ թվում՝ 14 չինական։ Ուկրաինայում կարծում են, որ այդ ընկերությունների գործունեությունը անուղղակիորեն օգնում կամ նպաստում է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին։