Ռոտերդամի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մի քանիսը վիրավորվել են

20:41, 13.08.2026
Ռոտերդամի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մի քանիսը վիրավորվել են։ Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 12:00-ին «Gunvor Energy» ընկերությանը պատկանող տարածքում։
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ պայթյունը, հավանաբար, տեղի է ունեցել վերանորոգման աշխատանքների համար խողովակաշարերի անջատման ժամանակ, ինչից հետո քաղաքի այդ շրջանում էլեկտրաէներգիան անջատվել է, իսկ տրանսֆորմատորային կայանում հրդեհ է բռնկվել։
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակն անհայտ է։
Միջադեպի հետևանքով «ExxonMobil»-ի նավթավերամշակման գործարանում աշխատանքային գործընթացը դադարեցվել է։

Նմանատիպ