Նիդեռլանդներում, Ռոտերդամի նավահանգստում մեծ քանակությամբ նավթ է թափվել ծովը: Լրատվությունն այս մասին տարածում է BBC-ին:
Մամուլի փոխանցմամբ, նավթատար նավը բախվել է նավահանգստին, որի արդյունքում ծով է թափվել 220 տոննա նավթ:
Վթարի պատճառով վնասվել են հարյուրավոր թռչյուններ, նրանց փորձում են փրկել փրկարարները: Թռչյունների մի մասը տեղափոխվել է կենդանիների ապաստան:
Նավահանգստի ղեկավարը հայտարարում է, որ վերջին տասնամյակների ընթացքում սա նավթի ծով թափվելու ամենալայնածավալ դեպքն է:
Նշենք, որ Ռոտերդամը Եվրոպայի խոշորագույն նավահանգիստներից մեկն է:
Հեղինակ -
Edgar Barsegyan