Ռոստովի մարզում նավթի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 42-ի
Ռոստովի մարզի նավթի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 42-ի։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Արդեն չորրորդ օրն է, ինչ փորձում են հանգցնել Պրոլետարսկի նավթաբազայում բռնկված հրդեհը։ Նավթային օբյեկտում հրդեհը բռնկվել էր օգոստոսի 18-ին անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։Կասեցման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 500 մարդ։ Բոլոր տուժածները հրշեջ ծառայության աշխատակիցներ են։ Նրանցից 15-ը հոսպիտալացված են։
Պաշտոնապես հայտնի չէ, թե Ռոստովի բազայում քանի ամբար է այրվում։ Օգոստոսի 19-ին հաղորդվել է, որ այրվում է 11 ամբար։ Նավթային բազայի վրա հավանաբար մոտ 70 ամբար կա։