Ռոստովի մարզի Ազով քաղաքում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով նավթի  ամբարներ են հրդեհվել
Ռոստովի մարզի Ազով քաղաքում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով նավթի ամբարներ են հրդեհվել

 

Ռոստովի մարզի Ազով քաղաքում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով նավթի ամբարներ են հրդեհվել։ Այս մասին տեղեկություն է տարածում ՏԻՄ-ը։

«Ազովում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով նավթի  ամբարներ են հրդեհվել։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան»,- ասել է Ռոստովի շրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբևը։

Ռոստովի մարզի նահանգապետը հավելել է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները։