Ռոսպոտրեբնադզորը արգելել է վրացական գինու և հանքային ջրերի որոշակի տեսակների, ինչպես նաև Coca-Cola-ի ներմուծումն ու վաճառքը

16:27, 10.10.2026

Ռուսաստանի սանիտարական ծառայությունը՝ Ռոսպոտրեբնադզորը, արգելել է վրացական ալկոհոլային խմիչքների և հանքային ջրերի որոշակի տեսակների ներմուծումն ու վաճառքը Ռուսաստան։

Փաստաթղթի համաձայն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմամբ ներդրվել է ժամանակավոր սանիտարական միջոցառում, որի համաձայն կասեցվում է այն ապրանքների ներմուծումն ու շրջանառությունը երկրում, որոնք չեն համապատասխանում օրգանոլեպտիկ, ֆիզիկաքիմիական և անվտանգության ցուցանիշների սահմանված պահանջներին։

Մասնավորապես, արգելվել են հետևյալները՝ «Թելիանի Վելի» ԲԲԸ-ի գինին, «Տբիլղվինո» ԲԲԸ-ի գինին, «Ասկանելի եղբայրներ» ԲԲԸ-ի գինին և կոնյակը, «Վեյնման» ԲԲԸ-ի գինին, «Վրացական գարեջրի ընկերություն» ԲԲԸ-ի գարեջուրը, Վրաստանի «Կոկա-Կոլա» գազավորված զովացուցիչ ըմպելիքը, «Մանտրելի Տկալկի» ԲԲԸ-ի «Նաբեգլավի» հանքային ջուրը։

Նմանատիպ