Ռոսավիացիան ժամանակավորապես փակել է Ռուսաստանի յոթ քաղաքների օդանավակայանները, որոնցից մի քանիսը գիշերը հարձակման են ենթարկվել անօդաչու թռչող սարքերի կողմից
Ռոսավիացիան ժամանակավորապես փակել է Ռուսաստանի յոթ քաղաքների օդանավակայանները, որոնցից մի քանիսը գիշերը հարձակման են ենթարկվել անօդաչու թռչող սարքերի կողմից

Ռոսավիացիան ժամանակավորապես փակել է Ռուսաստանի յոթ քաղաքների օդանավակայանները, որոնցից մի քանիսը գիշերը անօդաչու թռչող սարքերով հարձակման են ենթարկվել:

«Ռոսավիացիայի» տվյալներով՝ ժամանակավորապես սահմանափակվել են ինքնաթիռների ժամանումը և մեկնումը Աստրախան, Վլադիկավկազ, Վոլգոգրադ, Գրոզնի, Կալուգա, Սարատով և Ուլյանովսկ քաղաքներում։

Գործակալության հայտարարության մեջ սահմանափակումները բացատրվում են որպես անվտանգության հարց։

Ավելի վաղ Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը հայտնել էր ուկրաինական անօդաչու թռչող սարքերի «զանգվածային հարձակման» մասին արդյունաբերական օբյեկտի վրա, որի հետևանքով հրդեհ է բռնկվել հինգ քառակուսի մետր տարածքով, որը, նրա խոսքով, արագ մարվել է։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ 17 անօդաչու թռչող սարք հարձակումներ է իրականացրել տարածաշրջանի վրա։

Սարատովի մարզի ղեկավար Ռոման Բուսարգինը նույնպես իր Telegram ալիքում գրել է շրջանի տարածքում անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ մղելու մասին։

Բացի այդ, նահանգապետ Վլադիսլավ Շապշան գրել է Կալուգայի մարզի Ձերժինսկի շրջանի արդյունաբերական գոտում անօդաչու թռչող սարքի բեկորների անկման հետեւանքով առաջացած հրդեհի մասին։ Այս թաղամասում է գտնվում նավթավերամշակման գործարանը։

Ռոստովի մարզի նահանգապետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարի խոսքով՝ անօդաչու սարքեր են օգտագործվել Դոնի Ռոստովի, Շոլոխովսկի և Չերտկովսկի շրջանների վրա գրոհելու համար։ Դոնի Ռոստովում բեկորներ են ընկել առանձնատան վրա, որտեղ հարձակման պահին ոչ ոք չի եղել։ Տեղական օդանավակայանի շահագործման համար սահմանափակումներ չեն դրվել։