Ռոսատոմի ղեկավարը Բուդապեշտում հանդիպել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարի հետ
Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը Բուդապեշտ է ժամանել Հունգարիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալուց ուղիղ 25 տարի անց։ Հանդիպման լուսանկարը հրապարակել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիիարտոն։
Սիիարտոն խոսել է «Պակս II» ատոմակայանի նախագծի մասին, որը կառուցում է Ռոսատոմը։
Ասուլիսում Հունգարիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարն ասել է, որ «առաջին բետոնը կդրվի 2024 թվականի վերջին»։ Սիիարտոյի խոսքերով, ատոմակայանի ընդլայնման աշխատանքները անշեղորեն շարունակվում են։
«Պակս»-ը Հունգարիայի միակ ատոմակայանն է, որի շահագործման ժամկետը երկարացվել է մինչև 2030 թվականը։ Ընդունված էներգետիկ ռազմավարության համաձայն՝ Բուդապեշտը ցանկանում է ապագայում ավելացնել ատոմային էներգիայի արտադրությունը։