Ռոմեո Միքուտաձեն  էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման  հուշագիր է ստորագրել USAID-ի հետ
Ռոմեո Միքուտաձեն էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել USAID-ի հետ

Էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Ռոմեո Միքուտաձեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) առաքելության տնօրենի պաշտոնակատար Քլեր Մեյսոնի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է խորացնել համագործակցությունը էներգետիկայի ոլորտի զարգացման ուղղությամբ։

Փոխնախարար Ռոմեո Միքաուտաձեի խոսքով, հուշագիրը ներառում է այն հիմնական ուղղությունները, որոնք առաջնահերթ կլինեն էներգետիկայի ոլորտում ամերիկյան կողմի հետ համագործակցության խորացման գործում։ Նրա խոսքով, ավելի մեծ ուշադրություն է դարձվելու երկրի էներգետիկ շուկայի թափանցիկության ապահովմանը և տեղական էներգետիկ ռեսուրսների օգտագործմանը։ Բացի այդ, ավելի արդյունավետ քայլեր կձեռնարկվեն էներգակիրների օտարերկրյա մատակարարներից կախվածությունը նվազեցնելու և էներգետիկ անվտանգության ամրապնդման ուղղությամբ։

Փոխըմբռնման հուշագրի նպատակն է կայուն համագործակցություն հաստատել Վրաստանի էներգետիկ հատվածի ամրապնդման համար: Հուշագիրը ներառում է չորս ռազմավարական նպատակներ. դրանք են. Վրաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդումը երկարաժամկետ քաղաքականության մշակման գործում, ներդրումների խթանում վերականգնվող էներգիայի օգտագործման ուղղությամբ, Էներգետիկ շուկայի կայուն կառավարման համար Վրաստանի ինստիտուցիոնալ կարողությունների բարձրացում և կիբերանվտանգության ամրապնդման միջոցով էներգետիկ ոլորտի կայունության բարձրացում:

Տեղեկությունը տարածում է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։