«Ռոմայի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Նապոլիի» դեմ խաղում դիմակայել է Խվիչա Կվարացխելյային #1TVSPORT
Ա Սերիայի «Ռոմա»-«Նապոլի» հանդիպման սկիզբը լարված ստացվեց՝ հռոմեացիները հաճախ կոպիտ էին խաղում Խվիչա Կվարացխելիայի նկատմամբ։ 32-րդ րոպեին վրացու դեմ նախ կոպիտ խաղաց Ռասմուս Քրիստենսենը, իսկ մի քանի րոպե անց Բրայան Քրիստանտեն։ Մրցավարը երկու խաղացողներին էլ պատժեց դեղին քարտով։
Այս երկու զգուշացումները «Ռոմայի» խաղացողներն ու գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն համարեցին չափազանցված, պորտուգալացի մարզիչը Խվիչային մեղադրեց սիմուլյացիայի մեջ, և նրանց միջև դաշտի եզրին վեճ սկսվեց։
Ի վերջո Մոուրինյոն հասկացավ, որ դա շատ է և իրավիճակը մեղմելու համար գրկեց Խվիչային, իսկ հետո նման ժեստ արեց Վիկտոր Օսիմենեի հասցեին, ով եկել էր պորտուգալացու մոտ՝ աջակցելու իր թիմակցին։