Ռոման Կակուլիան իշխանության և ընդիմության հանդիպման մասին
Ռոման Կակուլիան իշխանության և ընդիմության հանդիպման մասին

Իհարկե, երկխոսությունը որոշ առումներով նշանակում է զիջելու պատրաստակամություն,- այս մասին խորհրդարանական մեծամասնության անդամ Ռոման Կակուլիան հայտարարել է մեկնաբանելով, ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների միջև կայանալիք հերթական հանդիպումը, որը տեղի է ունենալու այսօր:

«Ընդհանրապես, երբ գոյություն ունի երկխոսության ցանկություն, պարզ է, որ երկխոսությունը որոշ չափով նշանակում է զիջելու  պատրաստակամություն: Այլ դեպքում դա չէր կոչվի երկխոսություն: Երբ կա երկխոսություն, ապա երկու կողմերն էլ իրենց մեջ փնտրում են  զիջման ռեսուրսներ: Այլ դեպքերում, բանակցությունները սովորաբար ավարտվում են անարդյունք: Հուսով եմ, որ երկու կողմերն էլ կհետևեն այս սկզբունքին»,- ասել է Կակուլիան:

Հարցին, թե որևէ կողմ կարո՞ղ է փոխել իր դիրքորոշումը, Կակուլիան պատասխանել է՝ «Եկեք չընկնենք իրադարձություններից առաջ»:

Իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչները արտասահմանյան դիվանագետների մասնակցությամբ հանդիպելու են այսօր: Հանդիպումը նշանակված է ժամը 18:00-ին: